Մեքսիկացի հանրահայտ թմրաբարոն «Էլ Չապոյի» տունը կխաղարկվի վիճակախաղով  

20:47 • 06.07.21

Տունը, որտեղից 2014 թվականին փախել էր մեքսիկացի թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանը, երբ ոստիկանները վերջինիս ձերբակալելու արշավ էին ձեռնարկել, խաղարկության կհանվի:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, խոսքը մեքսիկական Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում գտնվող տան մասին է, որտեղից փախչելու համար «Էլ Չապոն» օգտվել էր հեղեղատար խողովակից:

Երկու ննջասենյակ ունեցող սեփականությունը գնահատվում է 184 000 դոլար: Սինալոայի հայտնի թմրակարտելի նախկին առաջնորդը ցմահ ազատազրկման է դատապարտվել: Նա իր պատիժը կրում է ամերիկյան բանտում:

Կառավարության որոշմամբ՝ տունը վիճակախաղով կխաղարկվի սեպտեմբերի 15-ին՝ Մեքսիկայի Անկախության օրվա նախօրեին:  


Մեքսիկացի հանրահայտ թմրաբարոն «Էլ Չապոյի» տունը կխաղարկվի վիճակախաղով