Էլիզաբեթ 2-րդը երկրի բժիշկներին շնորհել է «Ջորջի խաչ» շքանշանը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհին երկրի Առողջապահության ազգային ծառայությանը շնորհել է «Ջորջի խաչ» շքանշանը։ Այս մասին իր պաշտոնական ինստագրամյան էջում հայտնել է բրիտանական թագավորական ընտանիքը։
«Մեծ հաճույքով երախտապարտ ազգի անունից Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայությանը շնորհում եմ «Ջորջի խաչ» շքանշանը», - գրված է թագուհու անունից տարածված հաղորդագրության մեջ։
«Ջորջի խաչ» շքանշանը հիմնադրվել է 1940 թվականին, Ջորջ 6-րդի կողմից՝ մեծ հերոսության և ծայրահեղ վտանգի պայմաններում առավելագույն համարձակության համար։ Սա ոչ ռազմական ոլորտների համար բարձրագույն պարգևն է։
Շքանշանը տրվել է Առողջապահության ազգային ծառայության ամբողջ աշխատակազմին՝ ներկա և նախկին։















