Կարիբյան ավազանում ավերածություններ գործած «Էլզա» արևադարձային փոթորիկը շարժվում է դեպի Ֆլորիդա

13:07 • 06.07.21

Կարիբյան ավազանում ավերածություններ գործած «Էլզա» արևադարձային փոթորիկը շարժվում է դեպի Ֆլորիդա, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ 100 հազար կուբացիներ մինչ փոթորկի ժամանելը տարհանվել են։

Նախորդող օրերին փոթորիկն անցել է Դոմինիկյան Հանրապետությունով և Սենթ Լյուսիայով, ինչի հետևանքով մահացել է 3 մարդ:

Ֆլորիդայի իշխանությունները հույս են հայտնել, որ ստիպված չեն լինի դադարեցնել 12-հարկանի բնակելի շենքի փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքները։ 

Կուբայի օդերևութաբանական ինստիտուտը նշել է, որ փոթորիկն անցել է 100 կմ/ժ արագությամբ, որից հետո կղզում հորդառատ անձրևներ են սպասվում։ Փոթորիկը Կուբա է հասել այն ժամանակ, երբ երկիրը պայքարում էր կորոնավիրուսային վարակի ամենաբարդ բռնկման դեմ։

Հայտնի է նաև, որ փոթորկի հետևանքով Բարբադոսում հազարավոր տներ են վնասվել։

A couple preparing for the storm in Guanabo, Cuba

Կարիբյան ավազանում ավերածություններ գործած «Էլզա» արևադարձային փոթորիկը շարժվում է դեպի Ֆլորիդա