Eurowings ավիաընկերությունը Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի

15:00 • 06.07.21

Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթեր: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար դիմել ավիաընկերությանը:

Eurowings ավիաընկերությունը Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի