Ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի և Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գազամատակարարումը

11:19 • 06.07.21

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 8-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 7-ին ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի և Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գազամատակարարումը