Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են Էստոնիայի հյուպատոսին
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են Էստոնիայի հյուպատոս Մարտ Լյատտեին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը, դիվանագետին ձերբակալել են հանցագործության պահին, երբ վերջինս փակ բնույթի նյութեր էր ստանում:
«Տվյալ գործունեությունը համատեղելի չէ դիվանագիտական ոլորտի աշխատակցի կարգավիճակի հետ և ակնհայտ թշնամական բնույթ է կրում Ռուսաստանի հանդեպ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դիվանագետի նկատմամբ կկիրառվեն միջազգային իրավունքի նորմերով սահմանված միջոցառումներ:










