ԱՄՆ-ում անցած հանգստյան օրերին հրաձգության հետ կապված ավելի քան 400 միջադեպ է գրանցվել. կա առնվազն 150 զոհ. CNN

14:53 • 06.07.21

ԱՄՆ-ում անցած հանգստյան օրերին առնվազն 150 մարդ դարձել է հրաձգության հետ կապված 400-ից ավելի միջադեպերի զոհ, գրում է CNN-ը՝ վկայակոչելով Gun Violence Archive հետազոտական խմբի տվյալները:

Այս խումբը հետևում է երկրում բռնության դեպքերին: Անցած հանգստյան օրերին այն Միացյալ Նահանգների քաղաքների մեծ մասում արձանագրել է հրազենի կիրառամամբ բռնի հանցագործությունների աճ:

Հուլիսի 2-4-ը Նյու Յորքում արձանագրվել է 21 միջադեպ, որոնց զոհ է դարձել 26 մարդ: Դա ավելի քիչ է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, երբ հրաձգության հետ կապված 25 միջադեպերում հրազենային վնասվածքներ էր ստացել 30 մարդ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեը հունիսի 23-ին ներկայացրել է ԱՄՆ-ում հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունը: Վարչակազմը մտադիր է նպատակին հասնել ապօրինի զինավաճառներին պատասխանատվության ենթարկելով և դաշնային իշխանությունների կողմից օժանդակություն ցույց տալով տեղական իրավապահ մարմիններին: 

ԱՄՆ-ում անցած հանգստյան օրերին հրաձգության հետ կապված ավելի քան 400 միջադեպ է գրանցվել. կա առնվազն 150 զոհ. CNN