Մահացել է Uriah Heep ռոք խմբի նախկին վոկալիստ Ջոն Լոութոնը  

21:17 • 06.07.21

74 տարեկանում մահացել է բրիտանական Uriah Heep ռոք խմբի նախկին վոկալիստ Ջոն Լոութոնը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով խմբի պաշտոնական կայքին:

«Խոր ափսոսանքով տեղեկացնում ենք Ջոն Լոութոնի հանկարծակի վախճանի մասին»,- ասվում է հաղորդգարության մեջ: Ինչպես նշվում է, երաժիշտը կյանքից հեռացել է 2021 թվականի հունիսի 29-ին:

Հաղորդագրության համաձայն՝ վերջնիս մահվան պատճառը հիվանդությունը չի եղել: Լոութոնի հոգեհանգստի արարողությանը, իր իսկ ցանկությամբ, ներկա կլինեն միայն ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները:

Լոութոնը Uriah Heep խմբին միացել է 1976 թվականին և հեռացել 1979-ին: Նրա հետ աշխատելու տարիներին ռոք խումբը 4 ալբոմ է թողարկել:


Մահացել է Uriah Heep ռոք խմբի նախկին վոկալիստ Ջոն Լոութոնը