Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան-Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի

12:42 • 06.07.21

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան-Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի