Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի

19:41 • 07.07.21

Փրկարարներն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փլուզված բազմաբնակարան շենքի փլատակների տակից գտել են ևս 10 աճյուն, այդպիսով զոհերի թիվը հասել է 46-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Դեռևս անհայտ է մնում 99 մարդու ճակատագիր:

 

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի