«Մեր նահատակների շնորհիվ այսօր շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունը». Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն

12:23 • 07.07.21

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն և պետական բարձր պարգևներ հանձնել 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած պատերազմի ծանր ելքին,   տղաները պատվով են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց գործը՝ յուրաքանչյուր հատվածում թշնամու դեմ կռվելով մինչև վերջին փամփուշտը:

«Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև: Ձեր շնորհիվ այսօր մենք շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունն ու անկախ պետականություն ունենալու մեր երազանքը: Համոզված եմ՝ միասին դեռ մեծ ծառայություններ ունենք մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին»,- ասել է նախագահ Հարությունյանը և ընդգծել՝ քաղաքական օրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինված ուժեր:

 

 

 

 

 

 

«Մեր նահատակների շնորհիվ այսօր շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունը». Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն