Իսրայելի սպանված նախկին վարչապետի Rolex ժամացույցն աճուրդում վաճառվել է 94 000 դոլարով
Իսրայելի սպանված 6-րդ և 11-րդ վարչապետ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Իցհակ Ռաբինի շքեղ ժամացույցն աճուրդում վաճառվել է 94 400 դոլարով, հայտնում է The Times of Israel-ը:
Խոսքը շվեյցարական Rolex բրենդի սև ժամատախտակով արծաթյա ժամացույցի մասին է, որը պատկանել է նախկին քաղաքական գործչին: Հայտնի է, որ աքսեսուարը ներկայացվել է Հերցլիահ քաղաքում Tiroche աճուրդի տանը:
Նմուշի իսկությունը հաստատել են Ռաբինի որդին և նրա կինը: Նա ստորագրել էր մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ժամացույցը գնել են նրա ծնողները 1972 թվականին Վաշինգտոն ուղևորության ժամանակ:
Նշվում է, որ ժամացույցը գնել է ԱՄՆ-ում բնակվող մի գործարար, որն Իսրայելի քաղաքացի է:
Վարչապետ Իցհակ Ռաբինը սպանվել է 1995 թվականի նոյեմբերի 4-ին, Թել Ավիվում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս: Նրան երեք անգամ կրակել է հրեա ուսանող Իգալ Ամիրը: Սպանության պատճառը Ռաբինի մասնակցությունն էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը: Արդյունքում Ամիրին դատապարտել են ցմահ ազատազրկման:










