Ժամանակավորապես Իսահակյան-Աբովյան փողոցի հատման մասում երթևեկությունը մասնակի կփակվի

11:42 • 07.07.21

Ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:


Ժամանակավորապես Իսահակյան-Աբովյան փողոցի հատման մասում երթևեկությունը մասնակի կփակվի