Արագածոտնում խոտհունձի ժամանակ տրակտորը կողաշրջվել է, 28-ամյա տրակտորիստին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com

21:54 • 07.07.21

Երեկ՝ հուլիս 6-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ժորա Մկրտչյանը իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով  Սարալանջ գյուղի հարակից դաշտում խոտ հնձելու ժամանակ կողաշրջվել է, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Արագածոտնում խոտհունձի ժամանակ տրակտորը կողաշրջվել է, 28-ամյա տրակտորիստին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com