Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն անհրաժեշտության դեպքում պատրաստ է Դոհա մեկնել՝ աֆղանական հարցով բանակցելու. Պետքարտուղարություն

03:14 • 07.07.21

Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադն անհրաժեշտության դեպքում կրկին կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ աֆղանական խնդրի կարգավորման հարցով բանակցությունների, ТАСС-ի՝ փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մեր թիմի անդամները գործի են անցել Դոհայում: Ինչպես ես եմ հասկանում, Հալիլզադն այժմ այստեղ է՝ Վաշինգտոնում, բայց անհրաժեշտության դեպքում Դոհա պատրաստ է նա վերադառնալ»,- ասել է Փրայսը:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ամերիկյան կողմն աջակցում է աֆղանական հարցով բանակցությունների անցկացումը և քաղաքական կարգավորումը համարում է արդար ու կայուն հանգուցալուծման միակ միջոց:

«Մենք կոչ ենք անում դադարեցնել շարունակվող բռնությունը, որի ետևում, իհարկե, հիմնականում «Թալիբանն» է կանգնած: Շարունակում ենք կողմերին հորդորել լուրջ բանակցություններ սկսել: Մենք այն գիտենք, որ աշխարհը չի ընդունի Աֆղանստանում բռնի ուժող կառավարության ձևավորումը: Երկրի ցանկացած նոր իշխանության լեգիտիմությունը, միջազգային աջակցություն ստանալու կարողությունը, ինչը կարևորագույն նշանակություն է ունենալու, հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ իշխանությունները հարգեն մարդու իրավունքները»,- ասել է Փրայսը: