«Բիգ Բենին» չափերով 2 անգամ գերազանցող աստղակերպ է մոտենում Երկրին  

20:09 • 07.07.21

Տիեզերքում ավելի քան 29 000 կմ/ժամ արագությամն տեղաշարժվող աստղակերպը այս ամիս կանցնի Երկրի կողքով:

Ինչպես հայտնում է The Express-ը՝ ներկայացնելով ՆԱՍԱ-ի տվյալները, 2008 GO20 կոչվող աստղակերպը Երկրից ամենամոտ հեռավորության վրա կգտնվի հուլիսի 24-ին:

ՆԱՍԱ-ի մասնագետները հետևում են երկնային մարմնի հետագծին և հաշվարկել են, որ մեր մոլորակից այն կգտնվի «բավականին մոտ» տարածության վրա: Սակայն այն որևէ վտանգ չի ներկայացնի մոլորակի համար:

«Նկատեք, որ «մոտ» տարածությունն աստղագիտական չափանիշներով շատ հեռու է սովորական չափորոշիչներից և կարող է նշանակել միլիոնավոր կամ տասնյակ միլիոնավոր կիլոմետրեր»,- ասվում է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության վարչության հաղորդագրության մեջ:


Ըստ ՆԱՍԱ-ի տվյալների՝ Երկրին մոտեցող աստղակերպը չափերով երկու անգամ գերազանցում է Լոնդոնի «Բիգ Բեն» աշտարակին:


«Բիգ Բենին» չափերով 2 անգամ գերազանցող աստղակերպ է մոտենում Երկրին