Չինաստանում արգելվել է 500 մետրից բարձր երկնաքերներ կառուցել

19:40 • 07.07.21

Չինաստանի իշխանություններն արգելել են ավելի քան 500 մետր բարձրությամբ երկնաքերների կառուցումը՝ ելնելով անվտնագության նկատառումներից:

Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, որոշման համաձայն՝ երկնաքերները, որոնց բարձրությունը կգերազանցի 250 մետրը, պետք է խիստ սահմանափակումներ ունենան, իսկ ավելի քան 100 մետր բարձրություն ունեցող շինությունները պետք է համապատասխանեն հրդեհաշիջման հնարավորություններին և մասշտաբներին:

Չինաստանի Զարգացման և բարեփոխումների հարցով ազգային հանձնաժողովը նման սահմանափակումներ է ընդունել միջադեպից երկու ամիս անց, երբ Շենչժենում գտնվող 72 հարկանի երկնաքերն անհասկանալի պատճառներով սկսել էր տատանվել:

Ակնկալվում է, որ նոր կանոնները ժամանակավորապես կդադարեցնեն մեծ թափ ստացած շինարարական գործընթացները, որոնց արդյունքում այնպես է ստացվել, որ Չինաստանում տեղակայված են աշխարհի 10 ամենաբարձր երկնաքերներից 5-ը, ինչպես նաև ողջ աշխարհում 100 ամենաբարձր կառույցների մոտ կեսը:


Չինաստանում արգելվել է 500 մետրից բարձր երկնաքերներ կառուցել