Էստոնիայի ԱԳՆ-ն հայտնել է ռուս դիվանագետի արտաքսելու մասին

21:45 • 07.07.21

Էստոնիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել՝ որպես պատասխան միջոց Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի հյուպատոս Մարտ Լյատտեին «պերսոնա նոն գրատա» հայտարարելուն: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Էստոնիայի ԱԳՆ ներկայացուցիչ Աարի Լեմմիկը:

«Միջազգային հարաբերություններում, սովորաբար, դիվանագետի արտաքսմանը տրվում է սիմետրիկ պատասխան»,- ասել է արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը:

Վերջինս մեկնաբանել է, որ երկրից ռուս դիվանագետ կհեռանա, սակայն հրաժարվելլ է այլ մանրամասներ հայտնել:


Էստոնիայի ԱԳՆ-ն հայտնել է ռուս դիվանագետի արտաքսելու մասին