Մահացել է Ռոբերտ Դաունի ավագը

21:23 • 07.07.21

85 տարեկանում մահացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Ռոբերտ Դաունի ավագը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով դերասանի կնոջ հայտարարությանը:

Նրա խոսքով՝ ռեժիսորը կյանքից հեռացել է Նյու Յորքի իր տանը չորեքշաբթի: Վերջինս Պարկինսոնի հիվանդություն ուներ:

Ռեժիսորի առաջին հայտնի աշխատանքը դարձել է Putney Swope (1969) ֆիլմը: Դաունի ավագը նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում, ինչպես օրինակ՝ «Գիշերներ բուգի ոճով», «Մագնոլիա», «Ապրել և մահանալ Լոս Անջելեսում»:

Դաունի ավագը հանրահայտ դերասան Ռոբերտ Դաունի կրտսերի հայրն է:


Մահացել է Ռոբերտ Դաունի ավագը