Ֆրանսիայում հակաօդային լազերային զենք է փորձարկվել  

22:57 • 07.07.21

Հակաօդային պաշտպանության լազերային համակարգը, որն ստեղծվել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվերով, հաջողությամբ անօդաչու է խոցել փորձարկումների ժամանակ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Ֆլորանս Պարլին:

Փորձարկումներն անցկացվել են Բիսկարոս կոմունայի մոտակայքում գտնվող զորավարժարանում, ուր տեղափոխվել էր HELMA-P սարքավորումը: Այն կոմպակտ սարքավորում է, որը համալրված է մինչև 3 կմ հեռավորությամբ գտնվող անօդաչուն հայտնաբերելու ունակությամբ ռադարով և համակարգման հզոր լազերային համակարգով:

Սարքավորման հաջող փորձարկումներից հետո մասնակիցները կշարունակեն կատարելագործել այն և նախապատրաստել 2024 թվականին սպառազինման կազմում ընդգրկելուն:


Ֆրանսիայում հակաօդային լազերային զենք է փորձարկվել