Հաիթիի սահմանին կործանվել է Դոմինիկանայի ռազմական ուղղաթիռը

21:29 • 07.07.21

Դոմինիկյան Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռը Հայիթիի հետ սահմանին կործանվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեռևս չկան տեղեկություններ տուժածների կամ զոհվածների մասին: Դոմինիկյան Հանրապետության նախագահն ավելի վաղ հանձնարարել էր Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզիի սպանությունից հետո ամբողջությամբ փակել սահմանը հարևան այդ երկրի հետ:

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման ժամանակ: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Երկրում հայտարարվել է ռազմական դրություն:

Հաիթիի սահմանին կործանվել է Դոմինիկանայի ռազմական ուղղաթիռը