Իրաքում 14 հրթիռ է արձակվել ԱՄՆ ուժերի կողմից տեղակայված ռազմաբազայի վրա

21:50 • 07.07.21

Առնվազն 14 հրթիռ է հարվածել Իրաքի ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ և այլ երկրների ռազմական ուժերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Հարվածների հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ ուժ չի ստանձնել:

 

Իրաքում 14 հրթիռ է արձակվել ԱՄՆ ուժերի կողմից տեղակայված ռազմաբազայի վրա