Իրաքյան Քուրդիստանում Էրբիլի օդանավակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել. Al Arabiya

03:57 • 07.07.21

Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքի օդանավակայանը հրթիռային հարվածի է ենթարկվել, օդային տարածքն ամբողջությամբ փակվել է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Al Arabiya» հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ հարձակումից հետո թռիչքի պատրաստվող ինքնաթիռներից տարհանվել են ուղևորները, ամբողջությամբ անջատվել է նավահանգստի լուսավորությունը:

Հնարավոր վնասների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրբիլում տեղակայված ամերիկյան հյուպատոսարանում օդային տագնապի ազդանշան է միացվել:

Shafaq news-ն էլ հաղորդում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել ականապատված ԱԹՍ-ով:

Հարձակման հետևանքով տուժածներ չկան: