Ճապոնիայի արևմտյան շրջաններում հորդառատ տեղումների պատճառով սողանքների վտանգ կա. նահանգային իշխանությունները հրահանգել են շուրջ 140 000 բնակչի տարհանել

04:45 • 07.07.21

 

Ճապոնիայի արևմտյան հատվածում գտնվող Սիմանե նահանգի իշխանությունները հրահանգել են շուրջ 140 000 բնակիչների տարհանել, քանի որ հորդառատ տեղումների պատճառով սողանքների վտանգ կա, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ նահանգի հյուսիսային Իձումո քաղաքում մեկ ժամում շուրջ 75 մմ անձրև է տեղացել:

Հունիսի 4-ին Ճապոնիայի կենտրոնական հատվածում սողանքների հետևանքով 5 մարդ էր մահացել, անհետ կորած է համարվում 29 մարդ: