«Նարնջագույն գործակալը, Բրազիլիայի այն տղան և Պուտինը». Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ Թրամփին, Բոլսոնարուին և Պուտինին «գանգստեր» է անվանել
Կաննի կինոփառատոնի այս տարվա ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Սփայք Լին միջոցառման բացմանը հաղորդել է քաղաքական երանգ. հոլիվուդյան աստղը կոշտ քննադատել է մի շարք երկրների ղեկավարներին:
Ինչպես գրում է France 24-ը, Կաննի կինոփառատոնի պատմության մեջ ժյուրիի առաջին սևամորթ նախագահն անդրադարձել է ԱՄՆ նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին` նրան անվանելով «նարնջագույն գործակալ»:
«Այս աշխարհը ղեկավարում են գանգստերները: Նարնջագույն գործակալը, Բրազիլիայի այն տղան (նախագահ Ժայիր Բոլսոնարու) և Պուտինը գանգստերներ են: Նրանք չունեն բարոյականություն: Այսպիսի աշխարհում ենք մենք ապրում և պետք է խոսենք նման գանգստերների դեմ»,-ասել է նա:
Բացի այդ, նա խոսել է ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ վերաբերմունքի մասին` հույս հայտնելով, որ «գոնե երեսուն տարի անց նրանց կենդանիների պես չեն հետապնդի»:










