Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 19 դի

13:19 • 07.07.21

Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 19 դի, հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

«Այս պահին փրկարարները հայտնաբերել են 19 մարմին: Գուցե գենետիկ փորձարկում պահանջվի դրանց մեծ մասի ինքնությունը պարզելու համար: Մինչ այժմ պարզվել է մեկ անձի ինքնությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: 

Ինչպես նշում է mk.ru-ն, որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն փոթորիկը դժվարություններ է ստեղծում:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը ռադարներից անհետացել էր երեքշաբթի՝  նախքան Պալանա գյուղից 9 կիլոմետր հեռավորության վրա ընկնելը: Օդանավում եղել է 28 մարդ` անձնակազմի վեց անդամ և 22 ուղևոր: Օդանավն ընկել է ցամաքում՝ բախվելով ափամերձ ժայռերից մեկին: 

Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 19 դի