Պատերազմի ընթացքում ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է Արիության մեդալով՝ սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար

16:56 • 07.07.21

Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է Արիության մեդալով։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արիության մեդալը երեկ հանձնվել է իրեն»,-ասաց Ավանեսյանը՝ նշելով, թե Քյարամյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար։

Հիշեցնենք՝ Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 2020-ի դեկտեմբերի 24-ին էլ նա նշանակվեց ՔԿ փոխնախագահի պաշտոնին։

 

Պատերազմի ընթացքում ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է Արիության մեդալով՝ սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար