ԱՄՆ-ը և Ռուսաստանը կիբերանվտանգության հարցերով բարձր մակարդակի բանակցություններ են վարում. Սպիտակ տան խոսնակ

01:17 • 07.07.21

 

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կիբերանվտանգության հարցերով բարձր մակարդակի բանակցություններ են վարում, որոնք շարունակվելու են նաև հաջորդ շաբաթ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից անմիջապես հետո բանակցություններ ենք նախաձեռնել փորձագետների մակարդակով, որոնք շարունակվում են: Սպասում են հաջորդ շաբաթ ևս մեկ հանդիպման, որի օրակարգում կլինեն վիրուսների միջոցով կատարվող կիբերհարձակումներին»,- ասել է Փսակին:

Սպիտակ տան խոսնակն ասել է, որ ամերիկյան կողմը կիբերհանցագործությունների կանխման հարցում հստակ է եղել Մոսկվային հասցեագրվող իր մեսիջներում:

«ԱՄՆ ղեկավարը նախագահ Պուտինին Ժնևի հանդիպմանը հստակ հասկացնել է տվել, որ եթե ՌԴ կառավարությունը չկարողանա կամ միջոցներ չձեռնարկի Ռուսաստանի տարածքում գործող կիբերհանցագործների դեմ, ապա մենք միջոցներ կձեռնարկենք՝ մեզ իրավունք վերապահելով քայլեր կատարել ինքնուրույն կերպով: Մեր զրույցներում, ուղիղ երկխոսությունների ժամանակ մենք հստակ ենք այս ուղերձը հղել»,- ասել է Փսակին:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կիբերանվտանգության հարցերով բարձր մակարդակի բանակցություններ են վարում. Սպիտակ տան խոսնակ