«Հայաստանն ու ՌԴ-ն քննարկում են Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը». Կոպիրկին

13:47 • 07.07.21

Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը քննարկում են հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը: 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Արմավիր քաղաքում գտնվող Ռուսական կենտրոնի բացման ժամանակ:

«Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում տեղակայված են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ուժերի կետեր, որոնք օգնում են ապահովել իրավիճակի հանգիստ ու կայուն վիճակ: Դե, այո, կա քննարկում, թե ինչպես ընդլայնել նման ներկայությունը: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության, սահմանին կայունություն ապահովելու շահերով և եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շահերով», - ասել է դեսպանը:

«Հայաստանն ու ՌԴ-ն քննարկում են Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը». Կոպիրկին