Մտահոգված ենք, որ Իրանը մինչև 20% մետաղական ուրան հարստացնելու մտադրություններ ունի. Պետքարտուղարության խոսնակ

02:17 • 07.07.21

ԱՄՆ իշխանությունները մտահոգված են, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է որպես ռեակտորային վառելիք  օգտագործելու համար մինչև 20% մետաղական ուրան հարստացնելու մտադրության մասին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Ինչպես ես եմ հասկանում, այդ զեկույցին հասանելիությունը սահմանափակված է: Սակայն մենք ԶԼՄ հրապարակումներ ենք նկատել, որոնք որոշակի մանրամասներ են հայտնում փաստաթղթի բովանդակության վերաբերյալ: Անհանգստություն է առաջացնում այն, որ Իրանը նախընտրում է շարունակել իրավիճակի լարումը Միջուկային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները խախտելու տեսանկյունից:

Սա հերթական հետքայլն է Իրանի կողմից, հատկապես այն դեպքում, երբ մենք մեր կողմից անկեղծ ցանկություն ենք դրսևորել միջուկային համաձայնագրին վերադառնալու և միջուկային ծրագրի խնդրին առավել արդյունավետ և պարզ լուծումներ գտնելու հարցում: Մենք հստակ հասկացնել ենք տվել, որ նման սադրիչ քայլերը Իրանին բանակցությունների վրա ազդելու որևէ լծալ չի տալու, այլ միայն ուժեղացնելու են Իրանի գործունեության հարցում մեր մտահոգությունները»,- ասել է Փրայսը:

Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ին նման տեղեկություն հայտնելու վերաբերյալ գրել էր ամերիկյան «Reuters» գործակալությունը:

 

 

Մտահոգված ենք, որ Իրանը մինչև 20% մետաղական ուրան հարստացնելու մտադրություններ ունի. Պետքարտուղարության խոսնակ