Կորոնավիրուսի նոր հիմնամանրէները հաղթում են պատվաստանյութերի հետ մրցապայքարում. ԱՀԿ  

18:40 • 07.07.21

Կորոնավիրուսի նոր՝ առավել ուժեղ վարակիչ հատկություն ունեցող տարբերակները հաղթում են պատվաստանյութերի հետ մրցապայքարում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Վերջինիս խոսքով՝ կորոնավիրուսի նոր հիմնամանրէների տարածումը հաղթում է պատվաստման տեմպերին՝ աշխարհում դեղամիջոցների տեղաբաշխման հարցում հավասարության բացակայության պատճառով:

«Կորոնավիրուսի տարբերակները հաղթում են պատվաստանյութերի հետ ներկայիս մրցապայքարում, քանի որ աշխարհում անհավասարություն է տիրում պատվաստանյութերի արտադրության և տեղաբաշխման հարցում, ինչը սպառնում է նաև համաշխարհային տնտեսական վերականգնմանը»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:


Կորոնավիրուսի նոր հիմնամանրէները հաղթում են պատվաստանյութերի հետ մրցապայքարում. ԱՀԿ