Ավստրալիայում հայրը կյանքը զոհել է ծովում խեղդվող դստերը փրկելու համար (լուսանկարներ)

13:37 • 08.07.21

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Բեյթմանս Բեյ քաղաքում հայրն իր կյանքը զոհել է ծովի խորքում հայտնված դստերը փրկելու համար: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

9-ամյա Սրեյա Քիշորը ծնողների կողքին խաղալիս է եղել լողափում, իսկ հետո մենակ գնացել է լողալու ծանծաղ ջրերում: Այնտեղ ալիքը քշել-տարել է երեխային դեպի բաց ծով:

Աղջկա հայրը՝ 48-ամյա Ռաջ Քիշորը, ցատկել է ջուրը՝ դստերն օգնելու համար, բայց ալիքը նրան նույնպես տարել է: Ինչպես ասել է Ռաջի կինը՝ Սիլփան, ծովը հանգիստ տեսք ուներ, և ոչինչ չէր կանխատեսում իրադարձությունների նման զարգացում:

Լողափում գտնվող ալեվարները լսել են կնոջ ճիչը ու շտապել օգնության: Նրանց հաջողվել է աղջկան գտնել ափից 250 մետր հեռավորության վրա և հանձնել բժիշկներին: Ավելի ուշ փրկարարները դուրս են բերել երեխայի հորը: Տղամարդը դեռ ողջ  է եղել, սակայն, չնայած վերակենդանացման միջոցառումներին, մի քանի րոպե անց նա մահացել է:

Աղջիկը կայուն վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Raj Kishore drown at Surf Beach in Batemans Bay (pictured) on July 5, after diving into the water to save his nine-year-old  daughter Sreya

Sreya was caught in a rip, and was saved by two bystanders while Raj was found 20 minutes later unconscious and CPR attempts were unsuccessful

Ավստրալիայում հայրը կյանքը զոհել է ծովում խեղդվող դստերը փրկելու համար (լուսանկարներ)