Նոր ոստիկանները հների հետ համատեղ արդեն անցել են ծառայության (տեսանյութ)
Պարեկային նոր ծառայությունը հուլիսի 7-ից արդեն լիարժեք անցել է իր պարտականությունների կատարմանը: Խաչմերուկներին արդեն կարող ենք տեսնել նոր, ավելի սիրունատես, ավելի երիտասարդ ոստիկանների, որոնք կանաչ լույսի տակ վարորդներին ուղղորդում են վարել, իսկ կարմիր լույսի տակ՝ կանգնել:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի կարծիքով՝ նոր ծառայությունն ավելի կամրապնդի կարգուկանոնի պահպանումը քաղաքում: Այսօր ՊՊԾ գնդում կազմակերպվել էր շարային ստուգատես, որտեղ ներկայացվում էին պարեկային նոր ծառայության տեխնիկական հագեցվածությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։










