Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել. ուղևոր մեկամյա երեխան հոսպիտալացվել է. shamshyan.com

23:00 • 08.07.21

Այսօր Ժամը 09:40–ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա Ժիրայր Ավետիսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 1-ամյա Դ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել. ուղևոր մեկամյա երեխան հոսպիտալացվել է. shamshyan.com