Բուքինգհեմյան պալատի պարտեզները կբացվեն հանրության առաջ (տեսանյութ)

12:13 • 08.07.21

Հուլիսի 9-ից մինչև սեպտեմբերի 19-ը հանրության առջև կբացվեն Բուքինգհեմյան պալատի պարտեզները: Այս մասին գրում է BBC-ն:

Առաջին անգամ այցելուները կկարողանան ուսումնասիրել Էլիզաբեթ 2-րդ թագուհու լոնդոնյան պաշտոնական նստավայրի տարածքը շրջայցի միջոցով և վայելել մարգագետիններից մեկում պիկնիկի բացառիկ հնարավորությունը: