ԱՄՆ-ում 4 երեխաների մայրը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար անցկացվող վիճակախաղով 1 միլիոն դոլար է շահել (լուսանկարներ)

11:01 • 08.07.21

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի բնակչուհին կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար անցկացվող վիճակախաղով շահել է 1 միլիոն դոլար։ Հաղթող Հեյդի Ռասսելի անունը հայտնել է Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը, գրում է Associated Press-ը։

«Այս մրցանակն այնքան կօգնի 4 երեխաներիս դաստիարակության հարցում», - ասել է Հեյդի Ռասսելն ու հավելել, որ աղջիկն այդ մասին իմանալով՝ բացականչել է, որ իր քոլեջի վարձավճարը կմուծվի։

Կոլորադոյում պատվաստվածների համար վիճակախաղում 5 անգամ խաղարկվել է 1 միլիոն դոլար։ Վիճակախաղին մասնակցել են բոլոր այն բնակիչները, որոնք ստացել են պատվաստանյութի առնվազն 1 չափաբաժին։ Նահանգապետ Փոլիսը կարծում է, որ վիճակախաղը դրդում է մարդկանց պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Ծրագրի շրջանակում Կոլորադոյի նահանգապետարանը նաև 50 հազարական դոլար կրթաթոշակ է խաղարկել 12-ից 17 տարեկան բնակիչների շրջանում, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Հաղթողները կարող են գումարն օգտագործել իրենց նախընտրած ուսումնական հաստատություններում սովորելու համար՝ ինչպես Կոլորադոյում, այնպես էլ դրանից դուրս։

Colorado announces final lottery winner as COVID-19 vaccinations drop  furtherColorado mother of 4 is final $1 million coronavirus vaccine lottery winner

ԱՄՆ-ում 4 երեխաների մայրը կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար անցկացվող վիճակախաղով 1 միլիոն դոլար է շահել (լուսանկարներ)