Կառավարության նիստը. օրակարգում էր նաև ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին հարցը (տեսանյութ)

11:02 • 08.07.21

Կառավարությունը հերթական նիստն է գումարել։

Օրակարգում ներառված են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին, «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին հավանություն տալու և այդ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի և դրան հավասարեցված վճարների հաշվարկման առանձնահատկությունների մասին հարցեր և այլ հարցեր։

 

Կառավարության նիստը. օրակարգում էր նաև ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին հարցը (տեսանյութ)