ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին

18:11 • 08.07.21

Այս շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպել է Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Դեսպան Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված  երկկողմ գործակցությունը։

Դեսպանը նաև շեշտեց կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին