«Հիտլերը շատ լավ բաներ է արել». Թրամփը նախագահ եղած ժամանակ «գովել» է Հիտլերին. The Guardian
2018 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Ջոն Քելիի հետ անձնական զրույցի ժամանակ պնդել է, որ «Հիտլերը շատ լավ բաներ է արել»: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Այս խոսքերը Թրամփն ասել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառումներին մասնակցության ժամանակ, Քելին «ապշած է մնացել» լսածից: Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմի ղեկավարի հուշերն իր գրքում մեջբերել է The Wall Street Journal-ի թղթակից Մայքլ Բենդերը:
Բացի այդ, այդ այցի ընթացքում Թրամփը հրաժարվել է այցելել ամերիկյան գերեզմանատուն և, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այնտեղ թաղված զինվորներին «անհաջողակներ» է անվանել:
Քելին պատմում է, որ ի պատասխան՝ նա նախագահին ասել է, որ վերջինս սխալվում է, բայց դա չի կանգնեցրել Թրամփին: Նախագահը խոսել է Հիտլերի ղեկավարությամբ գերմանական տնտեսության վերականգնման մասին: Այդ ժամանակ Քելին նշել է, որ «գերմանացի ժողովրդի համար ավելի լավ կլիներ աղքատ մնալ, քան նացիստական ցեղասպանության ենթարկվել»:
Ջո Բայդենին իշխանությունը փոխանցելուց հետո Բենդերը հարցազրույց է վերցրել Թրամփից: Միացյալ Նահանգների 45-րդ նախագահն այդ ժամանակ հայտարարել է, որ չի հիշում, որ ինքը դրական է արտահայտվել Հիտլերի մասին:










