3-րդ զորամիավորման զորամասերից մեկում ճշգրտվել են հրետանային դիվիզիոնի օպտիկական, հետախուզական սարքերը,  ստուգվել են ամրակցված զինատեսակներին տիրապետելու հմտությունները

18:46 • 09.07.21

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ամրապնդելու, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հընթացս ճշգրտվել են հրետանային դիվիզիոնի օպտիկական, հետախուզական սարքերը,  ստուգվել են ամրակցված զինատեսակներին տիրապետելու հմտությունները և տրվել համապատասխան հրահանգներ։

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում ճշգրտվել են հրետանային դիվիզիոնի օպտիկական, հետախուզական սարքերը,  ստուգվել են ամրակցված զինատեսակներին տիրապետելու հմտությունները