Կալիֆորնիայում մոտ 6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

06:51 • 09.07.21

 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Նևադայի հետ սահմանային հատվածում, 5.9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ Երկրագիտական ծառայությունը:

Հաղորդվում է, որ ցնցման էպիկենտրոնը գտնվում է կալիֆորնիական Մարկլիվիլլ բնակավայրից 32 կմ դեպի հավար-արևելք:

Օջախը գտնվում է 9.8 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: