Չինաստանում շոգի ժամանակ հովացնող գործվածք են մշակել

19:48 • 09.07.21

Չինացի գիտնականները ստեղծել են «մետագործվածք»՝ իր մանրաթելերում ներկառուցված տիտանի երկօքսիդի նանոմասնիկների պոլիլակտիտի խառնուրդից պատրաստված տեքստիլ: Հյուսվածքների քիմիական կապերը թույլ են տալիս մարմնից ինֆրակարմիր ճառագայթումը ներծծել և արտանետել արտաքին միջավայր: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:

Գործվածքը կլանում է ճառագայնթները` դրանով իսկ հովացնելով կրողին:

«Այս կառուցվածքի շնորհիվ մեր մետագործվածքը հասնում է համարյա իդեալական միջին ինֆրակարմիր թողունակության»,-նշել է  ծրագրի ղեկավար Գուանմին Տաոն:

Գիտնականներն իրենց գյուտը փորձարկել են կամավորների վրա: Նրանցից մեկը հագել է ժիլետը, որի կեսը պատրաստված է եղել բամբակից, իսկ մյուս կեսը ՝ մետագործվածքից: Կամավորը մեկ ժամ անցկացրել է արևի տակ, որից հետո մարմնի ջերմաստիճանը մետագործվածքի տակ եղել է 31 աստիճան,  իսկ բամբակի տակ` 37 աստիճան:

 

Չինաստանում շոգի ժամանակ հովացնող գործվածք են մշակել