Չինաստանը արբանյակների նոր խումբ է արձակել ուղեծիր

20:57 • 09.07.21

Չինաստանը հաջողությամբ գործարկել է Չանչժեն-6 հրթիռակիրը, այն նոր արբանյակային խումբ է ուղարկել ուղեծիր: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:

Նշվում է, որ արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19: 59-ին (Երևանի ժամանակով 15: 59-ին) երկրի հյուսիսային Շանսի նահանգում գտնվող Տայյուան տիեզերակայանից:

Ուղեծիր է դուրս բերվել Չժունցզի-02 արբանյակային խումբը:

Սա Չանչժեն շարքի արդեն 379-րդ արձակումն էր:

 

Չինաստանը արբանյակների նոր խումբ է արձակել ուղեծիր