Ֆլորիդայում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

00:58 • 09.07.21

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 64-ի, 76 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է ТАСС-ը:

«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ևս 4 դի է հայտնաբերվել: Զոհերի թիվը հասել է 64-ի, դեռևս որևէ տեղեկություն չունենք 76 մարդու ճակատագրի մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելլա-Լիվայն Կավան:

Ֆլորիդայում բազմաբնակարան շենքը փլուզվել էր հունիսի 24-ին: 

Ֆլորիդայում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի