Խոշոր ավտովթար՝ Երևանում. իրար են բախվել «Toyota Land Cruiser Prado» և «ВАЗ 2106» մակնիշերի ավտոմեքենաները, մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. Shamshyan.com

00:37 • 09.07.21

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել Prado-ի վարորդն ու քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Խոշոր ավտովթար՝ Երևանում. իրար են բախվել «Toyota Land Cruiser Prado» և «ВАЗ 2106» մակնիշերի ավտոմեքենաները, մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ. Shamshyan.com