Հայիթիում ընտրություններն ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախագահի սպանության պատճառով չեն հետաձգվի

02:21 • 09.07.21

 

Հայիթիի ղեկավարությունը մտադիր չէ հետաձգել սեպտեմբերի 26-ին ընտրությունների և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հայիթիում ընտրությունների հարցերով լիազոր ներկայացուցիչ Մաթիաս Պիերը:

«Ընտրությունները չէին նախատեսվել նախագահի համար, դրանց նպատակը երկրում իրադրության կայունացումն ու քաղաքական առավել կայուն համակարգ ստեղծելն է, և կարծում եմ, որ մենք շարունակել ենք ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- ասել է պաշտոնյան:

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվել է հուլիսի 8-ին՝ իր նստավայրի վրա մի խումբ անձանց զինված հարձակման հետևանքով: 

Երկրի կառավարությունը 15 օրով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

 

Հայիթիում ընտրություններն ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախագահի սպանության պատճառով չեն հետաձգվի