Թուրքիայի F-16 ինքնաթիռները ժամանել են Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը միանալու

13:38 • 09.07.21

Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 հատ F-16 ինքնաթիռները ժամանել են Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Բալթյան տարածաշրջանի օդային տարածքը հսկելու նպատակով, հայտնում է Ahval թերթը։

Ավիացիան 80 հոգուց բաղկացած անձնակազմի հետ տեղակայվելու է Լեհաստանի հյուսիսային Մալբորկ ավիաբազայում։ Նույն առաքելության շրջանակում իսպանական և իտալական կործանիչները տեղակայվելու են նաև Լիտվայում և Էստոնիայում։

Այս առնչությամբ ՆԱՏՕ-ից հայտնել են, որ զորքերի տեղակայումը ցույց է տվել դաշինքի անդամների միջև «համերաշխությունն ու համախմբվածությունը»։

Ahval թերթն, անդրադառնալով ՆԱՏՕ-ի ներսում առկա համերաշխությանը, նշել է, որ Թուրքիան հակասության մեջ է անդամ մի քանի պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, ինչը պայմանավորված է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր գնելու հետ, որից հետո Թուրքիան հեռացվել է հաջորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջև ձեռք է բերվել համաձայնություն, համաձայն որի Աֆղանստանից  ԱՄՆ զորքերի դուրս բերումից հետո, Քաբուլի միջազգային օդանավակայանի վերահսկողությունը կանցնի Թուրքիային:

Թուրքիայի F-16 ինքնաթիռները ժամանել են Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը միանալու