Տաջիկստանի հյուսիսում գրանցված երկրաշարժի հետևանքով 5 մարդ է մահացել

10:04 • 10.07.21

Տաջիկստանի հյուսիսում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ria.ru-ն՝ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 06.14-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 169 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 40 կիլոմետր խորության վրա:

Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել 5 զոհի մասին:



Տաջիկստանի հյուսիսում գրանցված երկրաշարժի հետևանքով 5 մարդ է մահացել