Թեհրանի արևմուտքում գիշերը պայթյուն է որոտացել, որի ձայնը վախեցրել է մայրաքաղաքի բնակիչներին (տեսանյութ)

09:49 • 10.07.21

Թեհրանի արևմուտքում, ենթադրաբար ազգային պարկում, գիշերը պայթյուն է որոտացել, հայտնում է իրանական Fars-ը:

«Շաբաթ օրը՝ հուլիսի 10-ին, Թեհրանի արևմուտքում պայթյունի ձայն է լսվել: Պայթյունի պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան», - ասված է գործակալության հայտարարության մեջ:

«Ինչ-որ բան, ըստ ամենայնի, պայթել է ազգային պարկի տարածքում ... Դեռ ոչ ոք չի տուժել», - հավելում է գործակալությունը:

Հաղորդվում է, որ պայթյունի ձայնը լսվել է նույնիսկ Իրանի մայրաքաղաքի հեռավոր շրջաններում և վախեցրել բնակիչներին:

Հաղորդվում է, որ ենթադրյալ պայթյունի վայր են ժամանել հրշեջներն ու տեղի ոստիկանության ներկայացուցիչները, որոնք պարզում են, թե իրականում ինչ է տեղի ունեցել այգում:

Ականատեսները սոցիալական ցանցերում արդեն հրապարակել են դեպքի վայրից տեսանյութեր:

 

 

Թեհրանի արևմուտքում գիշերը պայթյուն է որոտացել, որի ձայնը վախեցրել է մայրաքաղաքի բնակիչներին (տեսանյութ)