Ռուսաստանը Գերմանիային է հանձնել Սաարբրյուքենում նռնակ պայթեցրած Ադրբեջանի քաղաքացուն

23:18 • 10.07.21

Ռուսաստանի ոստիկանությունը գերմանացի գործընկերներին է հանձնել Ադրբեջանի քաղաքացուն, որը 2016-ին նռնակ էր գործարկել գերմանական Սաարբրյուկեն քաղաքի զվարճանքի հաստատություններից մեկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

«Այսօր Մոսկվայի Լոմոնոսովի անվան Դոմոդեդովո օդանավակայանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին են հանձնել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլշադ Ազիզովին, որը հայտնի է նաև Էլշադ Գուլամմիրզաև անունով»,-ասել է Վոլկը:

2016 թվականին  Սաարբրյուքեն  քաղաքում Ազիզովը նռնակ է պայթեցրել ժամանցի կենտրոնի մուտքի մոտ: Նախնական տվյալներով ՝ հարձակումը տեղի է ունեցել էթնիկական հողի վրա: Գերմանացի իրավապահները նրան մեղադրում են սպանության փորձի համար:

2018-ին, արդեն Նիժնի Նովգորոդում, նա ձերբակալվել էր 2 կողոպուտի համար: Ազիզովը կրել է 3,5 տարի պատիժը, իսկ ազատվելուց հետո հանձնվել է Գերմանիային:

Ռուսաստանը Գերմանիային է հանձնել Սաարբրյուքենում նռնակ պայթեցրած Ադրբեջանի քաղաքացուն